Վարդենիս–Շորժա հատվածում գծերից դուրս է եկել 4 բեռնատար վագոն

13:26 • 22.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10.51-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ավագ դիսպետչերից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վարդենիս–Շորժա երկաթգծի 165-րդ կիլոմետրում դեռևս չբացահայտված հանգամանքներում գծերից դուրս է եկել 4 բեռնատար վագոն (դատարկ)։ 


Ըստ ԱԻՆ կայքի՝ տուժածներ չկան, տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ: