Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 23-25-ին, 26-ին շրջանների մեծ մասում հատկապես՝ օրվա երկրորդ կեսին և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 23-25-ին, 27-ին կդիտվի փոփոխական ամպամածություն էական տեղումներ չեն սպասվում: 26-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.30C (1905թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1977թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C












