Հերթական կրակոցները Մոսկվայում. հարսանեկան ավտոշարասյան վարորդներից մեկը կրակ է բացել փողոցում
Մոսկվայում օրը ցերեկով կրկին կրակոցներ են հնչել հարսանիքներից մեկի ժամանակ։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության զրուցակցի խոսքով՝ ոստիկանություն են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ հայտնելով, որ Սոկոլնիչեսկի վալ փողոցով անցնող հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդը կրակ է բացել։
Պարզվել է, որ կրակ է բացել կարմիր Bentley-ի վարորդը։ Նա օդ է կրակել տրավմատիկ ատրճանակից։ Հարսանիքի հյուրը ձերբակալվել է արդեն ռեստորանի մոտ։
ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համար նախատեսված է 15-օրյա վարչական կալանք։
Նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին։ Կրակ բացողն ազատազրկվել էր 15 օրով։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իրավապահներին հանձնարարել է առավել խիստ լինել նման անձանց նկատմամբ։










