Պատահար Երևան–Գյումրի ճանապարհին. 24-ամյա վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19.48-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ըստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ «Օպել աստրա» մակնիշի 23 ՍՍ 510 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1988 թ. ծնված Նարեկ Գրիգորյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, դիմել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:










