ՀՀ և ԼՂՀ նախագահները Արցախում հետևել են զորավարժություններին (լուսանկարներ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հետևել են Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Զարավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Այնուհետև նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրը ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին:










