Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր համընդհանուր համաներում հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությանը։ Համաներումը տարածվում է «մինչ օրս» կատարված հանցագործությունների վրա։
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ բացառություն են միայն «ահաբեկչության հետ կապված հանցագործությունները», ինչպես նաև այն հանցագործները, որոնք փախուստի մեջ են գտնվում։ Նրանք համաներման կարժանանան, եթե որոշեն հանձնվել։
Ահաբեկչության հետ կապված հանցագործություն են համարվում զինված ընդդիմության գործողությունները, որոնք 1.5 տարուց ավելի զինված պայքար են մղում ներկայիս իշխանությունների դեմ։










