ԱՄՆ ափերի մոտ մարդկային լեզվով «խոսող» կետ է հայտնաբերվել

00:08 • 23.10.12

Ամերիկյան և կանադական օվկիանոսագետները Կալիֆոռնիա նահանգի ափամերձ գոտում հայտնաբերել են մի սպիտակ կետի, որը կարողանում է մարդկային ձայնը նմանակել, ասվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:


«
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կետը ստիպված է եղել փոխել իր ձայնալարերի աշխատանքի ձևը, որպեսզի արձակի ձայներ, որոնք նման են մարդկային խոսքին: Այսպիսի ակնհայտ ջանքերը վկայում են այն մասին, որ կետը փորձում էր շփում հաստատել մարդկանց հետ»,- հայտարարել է օվկիանոսագիտության խմբի ղեկավար Սեմ Ռիջուեյը:


Ռիջուեյը
և նրա գործընկերները դիտարկել են մի քանի սպիտակ կետերի և դելֆինների կյանքը, որոնք բնակվել են ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի շրջակայքում: Նրանք պարբերաբար սուզումներ են իրականացրել՝ ուսումնասիրելով կենդանիների անհատական առանձնահատկությունները և վարքը:



Նման սուզումներից մեկի ժամանակ ջրասուզորդը լսել է անակնկալ հրաման «դուրս լողա»: Երբ նա վեր է բարձրացել և հարցրել, թե ով է նրան խնդրել դա անել, նրա գործընկերները չափազանց զարմացել են այդ հանգամանքով:


Գիտնականները
ենթադրել են, որ այդ հրամանը կարող էր կետանմաններից արձակված լինել: Նման տարօրինակ վարկածը ծնվել է շնորհիվ այն բանի, որ 1984թ. Ռիջուեյը այլ գիտնականների հետ սկսել են նկատել, որ դելֆիններով և կետերով բնակեցված ակվարիումի մոտից մարդկային ոչ հստակ զրույց հիշեցնող ձայներ են լսվում:


Գիտնականները
մի շարք դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել ջրավազանի տարբեր բնակիչների հետ և պարզել, որ նման տարօրինակ ձայների աղբյուրը երիտասարդ NOC անունով սպիտակ կետն է:


Այդ
կետը 7 տարի դելֆինների և մի քանի այլ կետերի հետ ապրել է գիտական կենտրոնի ակվարիումում, որտեղ հաճախ են սուզվել ջրասուզորդներ և փորձարկել ստորջրյա կապի համակարգը:


Գիտնականները
ձայնագրել են NOC-ի արձակած ձայները: Համակարգչի միջոցով ուսումնասիրելով դրանք և համեմատելով մարդկային խոսքի հետ, զարմանքով հայտնաբերել,

ԱՄՆ ափերի մոտ մարդկային լեզվով «խոսող» կետ է հայտնաբերվել