Քաշի նվազումը բարձրացնում է կանանց լիբիդոն, ապացուցել են գիտնականները
Երկար ժամանակ գիտնականները պնդում էին, որ քաշի նվազեցումը կանանց հնարավորություն է տալիս ավելի հեշտ հղիանալ, սակայն վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դրա փոխարեն, եթե գեր կինը նիհարի, ապա կավելանա նրա սեռական ցանկությունը, գրում է The Daily Mail-ը:
ԱՄՆ-ի Պենն Սթեյթ բժշկական քոլեջի փորձագետների խումբը ուսումնասիրել է, թե ինչպես է քաշի նվազեցման գործողությունն ազդում կլինիկական ճարպակալմամբ կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Խմբի ղեկավար դոկտոր Ռիչարդ Լեգրոն նշում է, որ ավելորդ քաշի հետ խնդիրները կարող են խաթարել օվուլյացիան: Հատկապես վտանգավոր է, երբ ճարպային հյուսվածքները կուտակվում են հիմնականում փորի շրջանում:
Գիտնականները ուսումնասիրել են մեզի նմուշները, որպեսզի չափեն դաշտանային ցիկլի ընթացքում ձվարանների արտադրած հորմոնալ ցուցանիշները: Պարզվել է, որ ուսումնասիրվող կանանց մոտ օվուլյացիայի մակարդակը բարձր է մնացել նույնքան, որքան դա կար մինչ ճարպազերծման գործողությունը, և այդպես շարունակվել երկու տարի: Չի փոփոխվել նաև օվուլյացիայի որակը:
Սակայն այն հարցաշարերը, որոնք լրացվել է ուսումնասիրությանը մասնակցող կանանց կողմից, բացահայտել են, որ քաշի նվազումը հանգեցնում է լիբիդոյի ավելացման (սեռական ցանկության և գրգռվածության ցուցանիշներ բարձրացման):
Նախկինում գիտնականները նաև բացահայտել էին, որ քաշի նվազեցումը գեր տղամարդկանց պարագայում ևս հանգեցնում է սեռական ցանկության ավելացման:










