Բուլղարիայում ատոմակայանի վթարի պատճառով ռեակտոր է կանգնեցվել

19:38 • 23.10.12

Բուլղարիայում կանգնեցվել է «Կոզլոդույ» ատոմակայանի 6-րդ ռեակտորը։ Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել էներգոբլոկի տուրբոգեներատորի էլեկտրոնային կառավարման համակարգում, հաղորդում է BBC-ն:


Ատոմակայանի աշխատակիցները փորձել են տուրբոգեներատորը փոխադրել ձեռքի կառավարման ռեժիմ, սակայն այդ ժամանակ ինքնագործարկվել է ռեակտորի վթարային կանգնեցման համակարգը:


Հաղորդվում է, որ ռադիացիայի արտահոսք տեղի չի ունեցել: Միջադեպի հետևանքները վերացնելուց հետո 6-րդ ռեակտորը կրկին կգործարկվի:


Եվրոպայում խոշորագույններից մեկը հանդիսացող «Կոզլոդույ» ԱԷԿ-ը կառուցվել է ԽՍՀՄ ակտիվ մասնակցությամբ և շահագործման հանձնվել 1974թ.: