Անհայտ անձիք առևանգել են Սիրիայի Դերա քաղաքի գլխավոր դատախազին

01:29 • 23.10.12

Սիրիայի հարավ-արևմտյան Դերա քաղաքի գլխավոր դատախազ Թեյսիր աս-Սամադիին այսօր առևանգվել է անհայտ անձանց կողմից, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Որոշ
տեղեկություններով, առևանգումը իրականացվել է այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձիք ներխուժել են դատախազության շենք և դուրս հանել պաշտոնյային:


Թեյսիր
աս-Սամադիին տարել են անհայտ ուղղությամբ: Կատարվածի վերաբերյալ այլ տեղեկություններ աղբյուրը չի հաղորդում: