Ամերիկացի ընտանիքը պարզել է, որ իրենց դռնարգելքն իրականում 4.5 մլրդ տարվա երկնաքարի բեկոր է

13:49 • 23.10.12

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի բնակիչներ Դոննա և Ջորջի Լյուիսների դռնարգելքը (դռան շարժն արգելափակող իր, հաճախ՝ քարի կտոր) շատ երկար ճանապարհ է անցել նախքան զույգի տանը հայտնվելը։ Վերջերս ամուսինները պարզել են, որ տասնյակ տարիներ իրենց կողմից որպես դռնարգելք օգտագործված քարն իրականում 4.5 մլրդ տարվա պատմություն ունեցող երկնաքարի բեկոր է, հայտնում է Yahoo News-ը։

 

14 կգ-ոց քարն ընտանեկան մասունքի պես մի բան է, որը հայտնաբերվել է հեռավոր 1930 թ.-ին, Դոննայի պապի կողմից և այդ ժամանակից ի վեր եկող սերունդների համար որպես հուսալի դռնարգելք է ծառայել։

 

Այս քարը միշտ էլ եղել է ընտանիքի հետաքրքրասիրության առարկան, և վերջիվերջո ամուսինները, կասկածելով, որ այն յուրահատուկ է, որոշել են հանձնել լաբորատոր զննության։

 

Արդյունքում պարզվել է, որ այն հազվագյուտ, բայց իրական երկնաքարի մասնիկ է։ Այժմ այն որպես նմուշ ցուցադրվում է նահանգի թանգարաններից մեկում։
 

Ամերիկացի ընտանիքը պարզել է, որ իրենց դռնարգելքն իրականում 4.5 մլրդ տարվա երկնաքարի բեկոր է