Հրդեհ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում

12:17 • 23.10.12

Այսօր, ժամը 11.26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում:


Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել՝ 11.58-ին: ԱԻՆ-ից նաև հայտնեցին, որ ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է հիվանդանոցին կից օժանդակ շինությունը՝ 10 քմ մակերեսով։ Ներսում գտնվող անձը (անձինք) տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։