Գրանդ Կանյոնն այլևս միակը չէ. Մարսի վրա հայտնաբերվել է Արեգակնային համակարգի ամենախոշոր կիրճը (լուսանկարներ)
Առայսօր համարվում էր, որ բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող աշխարհի ամենախորը կիրճը համարվող Գրանդ Կանյոնը, միայն Երկիր մոլորակի հարստությունն է։
Սակայն Եվրոպական տիեզերական գործակալության կողմից ներկայացված լուսանկարներն ապացուցում են, որ Կարմիր մոլորակը ևս զուրկ չէ նման հրաշալիքներից։
Մարսի ուղեծրի վրա գտնվող Mars Express տիեզերական սարքը մի շարք լուսանկարներ է արել, որոնցում ներկայացված է Գրանդ Կանյոնի մարսիական տարբերակը։ Այն ունի 4 հազար մ երկարություն, 200 կմ լայնություն և 10 կմ խորություն։ Մասնագետների կարծիքով՝ Արեգակնային համակարգում սա երբևէ հայտնաբերված ամենամեծ կիրճն է։
Նոր հայտնաբերված կիրճը, որն անվանվել է Valles Marineris, 10 անգամ ավելի երկար և 5 անգամ ավելի խորն է երկրային Գրանդ Կանյոնից։ Մասնագետները չեն բացառել, որ միլիոնավոր տարիներ առաջ այս կիրճով ջուր է հոսել։










