Apple-ն այսօր կներկայացնի iPad mini-ն
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հնարավոր է այսօր տեղի ունենա Apple ապրանքանիշի՝ վերջին տարիների ամենաաղմկոտ շնորհանդեսը։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այսօր նախատեսվում է, որ Apple-ը կներկայացնի iPad-ի փոքր՝ մինի տարբերակը։
Ենթադրվում է, որ նոր iPad-ը կունենա 7.8 դյույմ անկյունագիծ։ Փոքր պլանշետային համակարգիչների շարքում Apple-ը ցանկանում է գերազանցել Amazon և Google ապրանքանիշերին։
IPad mini-ի արժեքը նախատեսվածից փոքր- ինչ թանկ է լինելու. ենթադրվում է, որ այն կկազմի մոտ 350 դոլար։
Առաջին խմբաքանակը Չինաստանից ԱՄՆ կհասնի նոյեմբերի 2-ին, ինչը նշանակում է, որ դրա վաճառքը Միացյալ Նահանգներում կսկսվի ամսվա սկզբից։










