Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների կամայական մեկնաբանություն այլևս թուլյ չի տա. Լավրով

23:01 • 23.10.12

Ռուսաստանը այլևս թուլյ չի տա ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների կամայական մեկնաբանություն և փորձելու է այնպես անել, որ ոչ մի բանաձև չմեկնաբանվի լիբիականի նմանությամբ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նախարարի խոսքով, լիբիական փորձը ցույց տվեց, որ ռազմական սցենարը, ցավոք սրտի, հնարավոր է: «Այդ պատճառով մենք հնարավորինս պահանջկոտ կլինենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ բերվող բոլոր նախաձեռնություններին», - ասել է Լավրովը:


«Այլևս նման խորամանկ մեկնաբանություններ չենք թույլ տա: Մենք կապահովենք, որ որևէ բանաձև ենթակա չլնի լիբիականի նմանությամբ մեկնաբանության», - հավաստիացրել է Լավրովը:


Ինչպես այս կապակցությամբ նշում է ՌԴ արտգործնախարարը, այժմ չկա որևէ վկայություն այն մասին, որ Իրանում ընդունվել է որոշում միջուկային ծրագիրը նաև ռազմական հարթուրյուն մտցնելու վերաբերյալ: Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:


«Ամենակարճ ճանապարհը, որ մենք այդ երկրում կորցնենք «աչքերը և ականջները», դա Իրանի ռմբակոծումն է», - կանխազգուշացրել է Լավրովը:


«Այդ պարագայում մենք միայն կսկսենք գուշակել, թե ինչ է կատարվում իրանական միջուկային օբյեկտներում», - կարծում է նա: