Վարչապետի աշխատանքի ամենատհաճ պահը բյուջեն կիսելն է. Մեդվեդև

13:19 • 23.10.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ իր աշխատանքի ամենատհաճ պահը բյուջեն կիսելն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Թվում է, թե բյուջեն կիսելու թեման միշտ դրական լիցքեր է առաջացնում, սակայն այն ինձ այդքան էլ դուր չի գալիս, քանի որ այն (գումարը-Tert.am) միշտ չի բավականացնում ոչ մի բանի համար»,- ասել է Մեդվեդևը՝  բյուջեին նվիրված խորհրդակցության ժամանակ։

 

 «Իգոր Իվանովիչ, նե՛րս մտեք, թե չէ առանց ձեզ փողերը սխալ կկիսենք»,- կատակել է Մեդվեդևը՝ դիմելով առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին։