Մոսկվան ու Սեուլը կարող են անայցագրային ռեժիմ սահմանել 2013թ.-ին
Ռուսաստանի Դաշնության ու Կորեայի Հանրապետության միջև անայցագրային ռեժիմ կարող է սահմանվել 2013թ. հունվարի 1-ից։ Ինչպես հաղորդում է Взгляд-ը, այս մասին հայտնել է Վլադիվոստոկում Կորեայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Լի Յան Հուն։
«Երկու երկրների միջև անայցագրային հարաբերություններ հաստատելու հարցը բարձրացվել էր դեռ սեպտեմբերին Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ։ Ներկայում կորեական կողմն ավարտել է պաշտոնական ընթացակարգը և փաստաթղթերն ուղարկել է ՌԴ կառավարությանը»,- ասել է դիվանագետը։
Նա հուսով է, որ Ամանորին արդեն երկու երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան ու Կորեա այցելել անայցագրային ռեժիմի շրջանակներում։










