Նիգերիայի իշխանությունները զենքի մաքսանենգության կասկածանքով 15 ռուս նավաստիների են ձերբակալել
Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են ռուսաստանցի 15 նավաստիների՝ զենքի մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Reuters-ին:
Reuters-ի տեղեկություններով, ռուսական անձնակազմով նավի վրա երկրի իրավապահները հայտնաբերել են 8,5 հազ հատ փամփուշտ և ավտոմատ զենքեր:
Նիգերիայի Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) ներկայացուցիչը հաստատել է գործակալությանը, որ կալանված նավը նավարկել է հոլանդական դրոշով և պատկանել է Մոսկվայում տեղակայված Moran Security Group ընկերությանը: Դամիջազգային ընկերությունների խումբ է, որը անվտանգության ոլորտի համալիր ծառայություններ, խորհրդատվություն և տրանսպորտային բեռնափոխադրումներ է իրականացնում:
Նավը կալանվել է 2 օր առաջ Աֆրիկայի ամենաակտիվ` Նիգերիայի հարավ-արևմտյան Լագոս նավահանգստում: «Հետաքննությունը շարունակվում է», - նշել է երկրի ՌԾՈՒ-ի մամուլի քարտուղարը:
Գործակալության տվյալներով, նավի վրա հայտնաբերվել է 22 միավոր Benelli MR1 հրացաններ և մի քանի ավտոմատներ:










