Մոսկվայում ուղիղ տասը տարի առաջ ահաբեկիչները գրավեցին «Նորդ Օստ»-ը

10:34 • 23.10.12

Ռուսաստանում այսօր հիշում են խոշոր ահաբեկչություններից մեկը. 10 տարի առաջ հոկտեմբերի 23-ին Մոսկվայում ահաբեկիչները գրավեցին Դուբրովկայում Թատերական կենտրոնը, հայտնում է Вести-ն։ 

Հայտնի «Նորդ Օստ» մյուզիքլի ժամանակ դահլիճ էին ներխուժել զինված գրոհայիններ՝ Մովսար Բարաևի գլխավորությամբ։ Նրանք պատանդ էին վերցրել ավելի քան 900 մարդու՝ դերասանների և հանդիսատեսի։ Գրեթե երեք օր անց ուժայինները գրոհով վերցրին շենքը, որի արդյունքում բոլոր ահաբեկիչները սպանվեցին։

Ահաբեկչությանը զոհ գնաց 130 պատանդ։

 

Թատերական կենտրոնի հարևանությամբ ավարտվում է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցու կառուցումը։ Հոկտեմբերի 26-ին կօծվեն շինության գմբեթները։