Օբաման խոստացել է առավել խիստ լինել Պուտինի նկատմամբ
Ռուսաստանի դեմ սառը պատերազմն ավարտվել է. ԱՄՆ նախագահի թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճի ժամանակ հիշեցրել է գործող նախագահ Բարաք Օբաման:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ասել է, թե Իրանը համարվում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը։
Օբաման էլ Ռոմնիին հիշեցրել է նրա իսկ խոսքերը, որոնց համաձայն՝ Ռուսաստանն է համարվում ԱՄՆ թիվ մեկ թշնամին՝ հավելելով նաև, որ Ռուսաստանի դեմ սառը պատերազմն ավարտվել է 20 տարի առաջ։
«Մենք առավել խիստ կլինենք պարոն Պուտինի հանդեպ»,- ասել է Օբաման։
Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճն անցկացվել է Ֆլորիդա նահանգում, որի ժամանակ հաղթանակ է տարել Օբաման։ Նրա ելույթը հավանել են ամերիկացիների 48%-ը, իսկ հանրապետական թեկնածու Ռոմնիինը՝ 40%-ը։










