Ահաբեկչություն Հյուսիսային Օսիայում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Հյուսիսային Օսիայի և Ինգուշեթիայի սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկանության մեկ աշխատակից զոհվել է և ևս 3-ը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Ալլա Ախպոլովան։
«Զոհվել է ճանապարհապարեկային ծառայության մեկ աշխատակից, կան ևս երեք վիրավորներ, որոնցից երկուսը նույնպես ոստիկանության աշխատակիցներ են»,-ասել է Ախպոլովան։
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ ականապատված Վազ 2109 ավտոմեքենայի միջոցով։
Ոստիկանության սահմանամերձ շենքը էապես վնասվել է և չի բացառվում, որ փլատակների տակ կարող է ևս մեկ մարդ լինել։










