Պակիստանի կենդանի դրոշը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում

02:01 • 23.10.12

Ավելի քան 24 հազար մարդ է երկուշաբթի Պակիստանում մասնակցել պատմության մեջ խոշորագույն «կենդանի պետական դրոշի» ձևավորման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է AFP-ն:


«24 200 պակիստանցիներ, ովքեր այսօր հավաքվել էին Լահոր քաղաքի մարզադաշտում, ինչը ազգային միասնականության անհավանական արտահայտություն է»,- հայտարարել է Գինեսի Ռեկորդների գրքի փորձագետ Գարետ Դիվիսը:


«Ռեկորդը ձեզնից յուրաքանչյուրին է պատկանում»,- նշել է տեղական իշխանության ներկայացուցիչ Համզա Շահբազ Շարիֆը: 


Նման
կերպ, պակիստանցիները գերազանցել են հնգամյա ռեկորդը, որը սահմանվել էր Հոնկոնգում: Այդ ժամանակ «կենդանի դրոշ» էր կազմվել 21 726 մարդուց: