Porsche Macan-ը ամենևին Audi Q5-ի նման չի լինի (լուսանկարներ, տեսանյութ)

08:40 • 23.10.12

Porsche Macan կոմպակտ քրոսովերը, որը թողարկումը սպասվում է 2013թ., լրջորեն կտարբերվի Audi Q5-ից, որի հիմքի վրա պետք է կառուցվի մեքենան, հաղորդում է Autocar պորտալը:


Նորույթը լիովին վերափոխված ընթացային մաս կունենա, այլ ուժային ագրեգատներ և փոխանցումատուփ:
«Porsche Macan-ը չի դառնա Porsche-ի ապրանքանշանով Audi Q5: Audi-ում նույնիսկ անչափ կզարմանան, թե ինչի ենք մենք վերածել այն», - հայտարարել է ընկերության նախագծման դեպարտամենտի ղեկավար Վոլֆգագն Հատցը:


Նրա խոսքով, Porsche-ի քրոսովերի ստեղծման փուլում փոխվել է ամեն բան, ներառյալ շարժիչը, փոխանցման տուփը և կախոցները: Բացի այդ, հայտարարվել է, որ Audi-ում կարող են չմտահոգվել, թե Macan-ը կարող է ազդել Audi Q5-ի վաճառքի վրա: Այնպես է նախատեսված, որ այս երկու մեքենաները լիովին տարբեր գնորդային սեգմենտ կզբաղեցնեն:


Վոլֆգագն Հատցը Autocar պորտալին հաստատել է, որ Macan քրոսովերը առաջին ժամանակակից Porsche-ն կլինի, որը կստանա 4 գլանային շարժիչ, սակայն դա միանգամից չի լինի: Մեքենայի շարժիչային գամայի ընդլայնումը փոքրածավալ շարժիչի հաշվին նախատեսվում է միջնաժամկետ ապագայում:


Նախկինում հաղորդվում էր, որ Macan-ը Porsche Cayenne-ի «փոքր եղբոր» դիրքը պետք է զբաղեցնի և 6 գլանային տուրբոշարժիչ կստանա, որը 3 լիտր աշխատանքային ծավալի պայմաններում 370 ձիաուժ հզորություն է ապահովում:
 

 

 

Porsche Macan-ը ամենևին Audi Q5-ի նման չի լինի (լուսանկարներ, տեսանյութ)