Պուտինն ու Էրդողանը լարված հեռախոսազրույց են ունեցել. կողմերից մեկը կախել է լսափողը

11:40 • 23.10.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սիրիայի հարցով լարված հեռախոսազրույց է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Ensonhaber կայքը՝ հղում անելով թուրքական «Այդընլըք» պարբերականին։
 

Ըստ տարածված տեղեկության՝ հեռախոսազրույցն ավարտվել է, երբ կողմերից մեկը կախել է լսափողը։
 

Համաձայն պնդման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե եթե անգամ մեկ թուրք զինվոր մտնի Սիրիա, իրենք կհամարեն, թե նա Մոսկվա է մտել։

 

«Սա սպառնալիք է և ընդունել չենք կարող»,-ասել է Էրդողանը։

 

Պուտինն իր հերթին պատասխանել է. «Ինչպես կուզեք այնպես էլ ընդունեք»։ Դրանից հետո հեռախոսազրույցն ընդհատվել է։
 

Որոշ աղբյուրներ պնդում են, թե Պուտինն է կախել լսափողը, սակայն սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ 2 կողմն էլ չի ընդհատել խոսակցությունը։