Ոստիկանությունը փնտրում է Երևանում մահացու վրաերթի ենթարկած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա Վաչիկ Բադալյանին, որը տեղում մահացել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից։ Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:










