Skype ներկայացրել է հավելվածի նոր տարբերակը Windows 8-ի համար

08:52 • 23.10.12

Skype համացանցային հեռախոսի ծառայությունը ներկայացրել է նոր հավելված, որը մշակված է հատուկ Windows 8 օպերացիոն համակարգի համար, հայտնում է РИА-ն՝ վկայակոչելով Skype-ի պաշտոնական բլոգին։


«Skype-ը Windows 8-ի համար լույս կտեսնի շատ շուտով, և մենք ոգևորված ենք այդ նոր տարբերակով։ Պատկերացնել Skype-ի բոլորովին նոր տարբերակը, որը մշակված է կայուն, բնականոն և ուրախ աշխատանքի համար, մեծ քայլ է մեր համար Microsoft-ի հետ միասին»,- ասվում է բլոգում։


Skype-ի նոր տարբերակը հարմարեցված է ինչպես նոութբուքերի և այլ համակարգիչների աշխատանքի համար, այնպես էլ սենսորային էկրանով սարքավորումների համար։


Windows Store-ի վերբեռնումից հետո Skype հավելվածի «աղյուսակը» կհայտնվի անմիջապես «Start» մենյուում։ Ծրագիրը միացնելուց հետո օգտատերը ձախ կողմում կտեսնի վերջին զրույցները, իսկ աջ կողմում՝ համարների ցանկը։


Օգտատերը կարող է նաև ընդունել զանգեր և հաղորդագրություններ, եթե նույնիսկ սկսել է աշխատել այլ հավելվածներում։ Skype-ը օգտագործում է նաև Windows 8-ի Snap ֆունկցիան, ինչը թույլ է տալիս շարունակել զրույցը կամ հեռախոսազանգը էկրանի մի մասում և շարունակել աշխատանքը էկրանի մյուս հատվածներում։


Skype-ի նոր տարբերակը լույս կտեսնի Windows 8 հարթակի պաշտոնական թողարկման հետ միաժամանակ հոկտեմբերի 26-ին։
 

Skype ներկայացրել է հավելվածի նոր տարբերակը Windows 8-ի համար