LG-ի էքստրեմալ գովազդը իր հնարավորություններով վախեցրել է վերելակից օգտվողներին (տեսանյութ)
Հարավկորեական LG Electronics ընկերությունը գովազդային հոլովակ է թողարկել So real it’s scary! («սարսափելի է` որքան իրական է»), որը ներկայացնում է IPS տեխնոլոգիայով պատրաստված էկրանների առավելությունները, որոնք բնութագրվում են առավել իրական գունազատմամբ և տեսադաշտի բարձր անկյուններով, հաղորդում է Newsru.com-ը` հղում կատարելով The Daily Mail-ին:
Գովազդի հեղինակները IPS մոնիտորները տեղադրել են բարձրահարկ շենքի վերելակի հատակին: Դրանցով սկզբում ցուցադրվել է հատակը, սակայն երբ վերելակը գործարկվել է, խափանման պատրանք ստեղծող ձայներ են արձակվել, իսկ հատակի պատկերը փոխվել է` ցույց տալով փլվող սալեր:
Մարդկանց արձագանքը «փլվող» հատակին շատ բուռն էր և զգացմունքային:
Դիտորդները հակասական արձագանք են թողնում այսպիսի գովազդային փորձին, որին մասնակից են դարձվել պատահական անցորդներ:
Կան նաև դրական արձագանքներ, սակայ բացասականները գերակշռում են:










