ՀԱՀ–ում պայթեցվել է կալանավորներ տեղափոխող ավտոբուսը. կա 3 զոհ
Երեք մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում կալանավայրերից մեկի մոտ, հաղորդում է BBC-ն:
Հարավաֆրիկյան ոստիկանության տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսում, որը դատարանի շենքից Յոհանեսբուրգի կենտրոնական բանտ էր տեղափոխում 36 կալանավորի:
ՀԱՀ-ի իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ պայթյունը փախուստի նախագծի մաս էր կազմում, սակայն ամեն բան այլ ընթացք է ստացել, և փախուստի կազմակերպիչների մտահաղացումը տապալվել է:
Ոստիկանությունը հայտարարել է, որ երկու կալանավորներ կարողացել են փախչել, սակայն նրանք շուտով բռնվել են:










