Թայվանի ծերերի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 14 հիվանդ է զոհվել

09:52 • 23.10.12

Թայվանի հարավում գտնվող Թայնան քաղաքի ծերերի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 հիվանդ, ևս 72-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է BBC-ն։ 


Ինչպես հայտնում են պաշտոնատար անձինք, քառահարկ շինությունն այրվել է այսօր վաղ առավոտյան։
Հիվանդների մեծ մասը հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ ունի, ընդ որում՝ նրանց մի մասը չի կարողանում ինքնուրույն վեր կենալ անկողնուց։

 

Այս պահին ոստիկանությունը չունի տեղեկություն հրդեհի պատճառների վերաբերյալ։