ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ օրով հետաձգել է Սիրիայի իրավիճակի քննարկումը մինչև Բրահիմիի հետ ճեպազրույցը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հետաձգել է Սիրիայի իրավիճակի քննարկումը մինչև չորեքշաբթի:
Վաղը տեղի կունենա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի մասնակցությամբ տեսաճեպազրույցը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուչկինի հայտարարությանը:
«Բրահիմին ցանկություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկուցել չորեքշաբթի: Այդ պատճառով մենք վաղ առավոտյան կլսենք Բրահիմիին, իսկ այսօր Սիրիայի վերաբերյալ քննարկում չի լինի», - ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը:










