ՌԴ իրավապահ մարմինները փնտրում են սպանության մեջ կասկածվող և Հայաստանում թաքնվող 4 երիտասարդի (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը և 31-ամյա Վլադիմիր Օհանյանը: Այս մասին հաղորդվում է ՀՀ ոստիկանության կայքում։
Համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:
Ոստիկանությունը Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի և Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-55-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:
Ոստիկանությունից խոստանում են նաև, որ արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև և գաղտնիությունը երաշխավորվում է:













