Տավուշում մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
10:21 • 24.10.12
Բերդ քաղաքին պատկանող «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1968 թ. ծնված Սերգո Մելիքյանը, տեղում մահացել է։
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Placeholder










