Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում գտել են «առաջադեմ քաղաքակրթության» խորտակված քաղաք (տեսանյութ)
Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում հայտնաբերել են խորտակված քաղաք, հայտնում է newsru.com-ը։
Հետազոտողներն օվկիանոսի ընդերքի նկարներում նկատել են 4 բուրգ, որոնցից մեկը պատրաստված է եղել ապակուց։ Ճարտարապետությունը կանադացիներին հիշեցրել է հնագույն լատինամերիկյան «զարգացած» Տեոտիուական քաղաքակրթության մշակույթը։
Գիտնականների խումբը՝ Փոլ Վանցվեյգի և Պոլինա Զալիտցկու գլխավորությամբ, ծովի ընդերքը հետազոտել է ռոբոտի օգնությամբ, որը նկարել է քաղաքի ավերակները Կուբայի արևելյան ափից 700 մ դեպի հյուսիս ընկած հատվածում, տեղեկացնում է լատինամերիկյան Prensa Latina գործակալությունը։
Հետազոտողների ստացած կադրերում երևում են ոչ միայն բուրգեր, այլև սֆինքսը և մի քանի մոնոլիտ կառույց, իսկ շինությունների պատերին երևում են փորագրություններ։
«Այն, ինչ մենք տեսնում ենք պատկերներում, զարմանալի է. ավազի անսահման սպիտակ հարթավայրեր, իսկ դրանց կենտրոնում պարզ երևում է արհեստական կառույցների ճարտարապետությունը»,- կադրերը նկարագրում է Զալիտցկին։
«Մենք չգիտենք, թե սա ինչ է, սակայն չենք կարծում, որ բնությունն ունակ է սիմետրիկ ճարտարապետությամբ կառույցներ ստեղծել»,- նշել են կանադացի հետազոտողները։










