Բրազիլիայում տղամարդը ներկա է գտնվել իր թաղմանը

10:00 • 24.10.12

Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում տղամարդը հայտնվել է իր թաղման արարողությանը, հայտնում է BBC-ն։


Այդ պահին ավտոլվացող Ժիլբերտու Արաուժուի ընտանիքը հավաքվել էր դագաղի շուրջ, որում, ինչպես կարծում էին հարազատները, գտնվել է նրա մարմինը։


Սակայն հետագայում պարզվել է, որ Ժիլբերտուի եղբայրը դիարանում նրա մարմինը «ճանաչելիս» սխալվել է, և ընտանիքին փոխանցել են մեկ այլ ավտոլվացողի դի։

 

Ժիլբերտուի այցը դարձել է մի քանի մարդու ուշագնացության պատճառ։