Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես ակտիվացնել կալորիաներ այրող շագանակագույն ճարպը
Քաշի նվազեցման ոլորտում նորարարական մոտեցում են առաջարկել գիտնականները: Նրանք պնդում են, որ այդ հարցում լավագույն ճանապարհը, դա կալորիաներ այրող շագանակագույն ճարպի ակտիվացումն է` մարմինը սառեցնելով:
Սկանավորումը ցույց է տվել, որ շագանակագույն ճարպը փոքր քանակով առկա է մեջքի հատվածում, վզի, ուսի մոտ և ողնաշարի երկայնքով, գրում է The Daily Mail-ը:
Եթե շագանակագույն ճարպը ակտիվանում է, այն մոտ 300 անգամ ավել ջերմություն է արտադրում, քան մարմնի ցանկացած այլ օրգան:
Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի Թագավորական բժշկական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սիմոնդեսի խոսքով, կարելի է հետևել շագանակագույն ճարպի աշխատանքին մարմնի ջերմաստճանային հետազոտության միջոցով:
«Երբ ձեռքը իջեցվում է սառը ջրի մեջ, տվիչները անմիջապես գրանցում են շագանակագույն ճարպի պաշարներով շրջանների ակտիվացում: Այսկերպ օրգանիզմը փորձում է տաքանալ: Արդյունքում, 5 րոպեի ընթացքում սառնության ազդեցությունը բերում է կալորիաների այրման ցուցանիշների 10-15% ավելացման», - նշել է գիտնականը:
Տեսականորեն, սառը հյութերի և պարապմունքների համադրությամբ կարելի է քաշը զգալիորեն նվազեցնել:
Նմանապես լավ արդյունք է տալիս կծու պղպեղի օգտագործումը: Կապսաիցին միացությունը, որը առկա է նրանում, «խաբում» է ուղեղին, ստիպելով «մտածել», թե մարմինը մրսում է: Արդյունքում շագանակագույն ճարպը ակտիվանում է և կալորիաներ այրում:










