Ճոպոնիայում սկսվել է նոր՝ 6-րդ սերնդի կործանիչի նախագծումը

03:23 • 24.10.12

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մոտակա 5 տարիների ընթացքում նախագծել նոր կործանիչ, որը կստանա F-3 մակնշումը, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Aviation Week պարբերականին: Ինքնաթիռների սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027թ.:

 

Ենթադրվում է, որ իր հնարավորություններով այն կգերազանցի 5-րդ սերնդի F-22 Raptor և F-35 Lightning II կործանիչներին: Նորույթի նախագծման հիմնական առավելություններից կլինի քիչ տեսանելիության տեխնոլոգիան և գերհզոր ուժային ագրեգատները:


Ճապոնիայի ՊՆ-ի պլանների համաձայն, նոր F-3-ները ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն F-16 Fighting Falcon կործանիչի հիման վրա ստեղծված F-2 և F-15J/DJ Eagle-ներին: Դրանք կօգտագործվեն F-35-ների հետ զուգահեռ:


Շարժիչների ստեղծմամբ կզբաղվի ճապոնական IHI կորպորացիան, ընկերությունը մտադիր է ստեղծել ուժային համակարգ, որը կկարողանա 15 հազար կիլոգրամ ուժ արտադրել: Ամերիկյան նորագույն F-35-ների շարժիչը 12,7 հազար կիլոգրամ ուժ է ապահովում և 19,5 հազար կիլոգրամ ուժ ֆորսաժի ռեժիմում:


Ճապոնական շարժիչում կօգտագործվի օդակլանիչների «սղոցանման» կոնստրուկցիան` ռադիոլոկացիոն տեսանելիության նվազեցման համար, իսկ դրա սխեման նման կլինի F-22-ի F119 շարժիչներին:


Միևնույն ժամանակ Ճապոնիան նախատեսում է ստեղծել երկշարժիչային ծանր կործանիչ: Համեմատության համար նշենք, որ երկշարժիչ F-15J-ի առավելագույն թռիչքային քաշը, որին պետք է փոխարինի F-3-ը, կազմում է 30,8 տոնա: Իսկ F-15J-ի յուրաքանչյուր շարժիչ 7,9 հազար կիլոգրամ ուժ է ապահովում:
 

Ճոպոնիայում սկսվել է նոր՝ 6-րդ սերնդի կործանիչի նախագծումը