Ռուսաստանի հասարակական պալատը մերժում է կրոնական զգացմունքների պաշտպանության նոր օրենքը
Ռուսաստանի հասարակական պալատը չի աջակցում հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար պատասխանատվության խստացմանն ուղղված դաշնային օրենքի նախագիծը, հաղորդում է BBC-ն:
Պալատի անդամների կարծիքով, այդ օրենսդրական նախագիծը հակասում է մի շարք դրույթների, որոնք ամրագրված են ՌԴ Սահմանադրության մեջ և միջազգային նորմատիվ ակտերով:
Հասարակական պալատը պնդում է, որ օրենսդրական նախագիծը պարունակում է իրավաբանական ոչ հստակ տերմինաբանություն, մասնավորապես, «կրոնը, որը Ռուսաստանի ժողովրդների պատմական ժառանգության անքակտելի մաս է կազմում», «քաղաքացիների կրոնական համոզմունքները և զգացմունքները», ինչպես նաև «պաշտամունքի, կրոնական ծեսերի ու արարողությունների ստորացում»:
«Հասարակական պալատը ֆիքսում է սահմանված նորմերի երկիմաստ մեկնաբանման և կամայական կիրառման սպառնալիքը, ինչը կարող է խթանել կոռուպցիոն իրավախախտումների իրականացման», - ասվում է ՌԴ ՀՊ-ի հայտարարության մեջ:










