Շվեդիայում մինի ֆոտոխցիկ է ստեղծվել, որը կարող է նկարահանել մարդու ողջ կյանքը (տեսանյութ)
Շվեդ էնտուզիաստների խումբը ստեղծել է մի նոր ծառայություն, որը ներառում է մշտական լուսանկարում իրականացնող Memoto կոչվող մինի ֆոտոխցիկ, որը լուսանկարում է բոլոր գործողությունները, հաղորդում է newsru.com-ը:
Սարքը լուսանկարում և աքսելոմետրի ու GPS-ի միջոցով գրանցում է գտնվելու կոորդինատները ամեն 30 վայրկյան, այնպես, որ երկար տարիներ անց կարելի է ճշգրիտ հիշել ցանկացած գործողություն րոպեի ճշտությամբ:
Ներկայում իրականացվում է արտադրությանը անհրաժեշտ միջոցների հավաքագրում սոցիալական նախաձեռնությունների ֆինանսավորման Kickstarter կայքի միջոցով:
Նախագծի հեղինակներն արդեն անհրաժեշտ 150 հազար ԱՄՆ դոլարից հավաքել են մոտ 66 հազարը, ինչը պետք է բավականացնի, որպեսզի սարքի արտադրությունը սկսվի 2013թ.:
Memoto-ն մտադիր են վաճառել 280 ԱՄՆ դոլար գնով:
Բայց, «կյանքը գրանցող» հերթական սարքի ստեղծողները դեռ պետք է լուծեն չափերի փոքրացման և որոշ ֆունկցիաների հետ կապված խնդիրները, այդ թվում և մարտկոցի, տեղեկությունների ծածկագրված փոխանցման և ներբեռնման հարցերը:
Մարտկոցների լիցքը պետք է բավական լինի 48 ժամ աշխատանքի համար: Համակարգչի հետ տվյալների փոխանակման և լիցքավորման համար օգտագործվում է MicroUSB-ն:
Նկարահանված նյութերի հետ աշխատանքի համար նախատեսվում է թողարկել Android-ով և iOS-ով հատուկ հավելվածներ:
Տեսանյութը՝ այստեղ:










