Մանրադիտակի օգնությամբ արված լավագույն լուսանկարները. ամփոփվել են Nikon-ի ամենամյա մրցույթի արդյունքները

11:12 • 24.10.12

Ճապոնական հանրահայտ Nikon ընկերությունն ամփոփել է իր ամենամյա Nikon International Small World photography մրցույթի արդյունքները և ներկայացրել հաղթող լուսանկարները, հայտնում է Yahoo News-ը։

 

Այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1974 թ.-ին, որի նպատակն է գնահատել մանրադիտակի օգնությամբ արված ամենագեղեցիկ լուսանկարները։ Ամեն տարի մի քանի հոգանոց ժյուրին ներկայացված բոլոր նմուշներից ընտրում է լավագույն 20-ը։

 

Այս անգամ հաղթած լուսանկարների շարքում են ոսկրային քաղցկեղի՝ օստեոսարկոմայի բջիջները՝ 63 անգամ մեծացված, տարբեր միջատներ՝ 1500 անգամ մեծացված, հանքանյութեր, չղջիկների սաղմեր և այլն։
 

Մանրադիտակի օգնությամբ արված լավագույն լուսանկարները. ամփոփվել են Nikon-ի ամենամյա մրցույթի արդյունքները