Բան Կի Մունը պարել է ռեփեր PSY-ի հետ (տեսանյութեր)

09:01 • 24.10.12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր ընդունել է հայտնի կորեացի ռեփեր PSY-ին և նրա հետ պարել Gangnam style պարը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

Գլխավոր քարտուղարն ու ռեփերը փոքր-ինչ ամաչելով տեսախցիկներից՝ պարել են այն պարը, որը հայտնի է դարձել YouTube ժամանցային կայքում ավելի քան 560 մլն դիտում գրանցած տեսահոլովակի շնորհիվ։


Պաշտոնյան ռեփերին «սուպերէներգիայով լի» է անվանել ու կատակել, թե PSY-ի օգնությամբ կարելի է հաղթահարել էներգետիկ ճգնաժամը։


PSY-ն հանդիպումից հետո Twitter –ի իր էջում գրել է. «Սա իմ կյանքի ամենամեծ իրադարձությունն էր»։