Սեքսից կախվածությունը կարող է գրանցվել որպես հոգեկան խանգարում

00:24 • 24.10.12

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վստահ են, որ սեռական կախում հիվանդություն գոյություն ունի:
Միանգամայն հավանական է, որ շուտով այդ շեղումը կգրանցվի որպես լիարժեք հոգեկան խանգարում` թմրամոլության նման, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով LA Weekly-ին:


Journal of Sexual Medicine ամսագրի վերջին համարում հրապարակվել են սեռական կախվածության գնահատման չափանիշները:


Նևրոլոգիայի և մարդու վարքի ինստիտուտի դոցենտ Ռորի Ռիդի կարծիքով, պետք է մտահոգվել, եթե դուք կրկնվող սեռական ֆանտազիաներ ունեք, ուժեղ ցանկություն և համապատասխան վարք, որը ծագում է ինքն իրեն և դա տեղի է ունենում կես տարի շարունակ և ավել:


Եթե սեքսի միջոցով մարդը փորձում է հաղթահարել սթրեսները, իսկ ցանկությունը պարզապես ծագում է վատ տրամադրության արդյունքում, ապա սեռական կախվածություն ունեցող մարդը չի կարողանում հրաժարվել սեքսից կամ չափավորել այն:


Հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 207 մարդ, պարզվել է, որ վերոնշյալ չափանիշները, դեպքերի մեծամասնության ժամանակ, օգնել են ախտորոշել շեղումները:


Նաև հետազոտությունները բացահայտել են, որ նման կախվածությամբ մարդիկ ավելի հաճախ են աշխատանք կորցրել, բաժանվել զույգից կամ ամուսնալուծվել, նաև վեներական հիվանդություններ ստացել:


Որպես կանոն, խնդիրները սկսում են պատանեկան շրջանի ավարտին կամ առավելագույնը 25 տարեկանում:

 

Սեքսից կախվածությունը կարող է գրանցվել որպես հոգեկան խանգարում