Volkswagen-ը ներկայացրել է նոր Taigun կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)
Volkswagen ընկերությունը ընտրել է բրազիլական Սան Պաուլու ավտոսրահը, որ ևս մեկ անգամ ներկայացնի իր ուշադրությունը կոմպակտ քրոսովերների տիրույթում իր հետաքրքրվածությունը: Այնտեղ ցուցադրված VW Taigun նախատիպը առանձնանում է ոչ միայն կոմպակտությամբ, այլև օրիգինալ ուժային ագրեգատով, հաղորդում է vesti.ru-ն:
Taigun քրոսովերը, որը կառուցված է առաջնաքարշակ հարթակի վրա, համեմատաբար փոքր է ստացվել: Մեքենայի երկարությունը 3859 մմ է, լայնքը` 1728 մմ, իսկ բարձրությունը` 1570 մմ: Միևնույն ժամանակ, անիվային բազան կազմում է 2470 մմ, այնպես որ, մեքենայի արտաճանապարհային հնարավորությունները ևս բարձր մակարդակի վրա կլինեն:
Նախատիպը 5 ուղևորի համար է նախատեսված և 5 դուռ ունի, չնայած ետին դռները մի փոքր թաքցված են, դրանց բռնակները թաքցվել են կանգնակներում:
«Մկանոտ» քրոսովերի ինտերիերը ձևավորված է ընկերության up! կոմպակտի ոճայնությամբ, սակայն Taigun-ը նաև տարողունակ բեռնախցիկ է ստացել մինչև 987 լիտր տարողությամբ` ետին նստատեղերի ծալման դեպքում:
VW up!-ը այս նախատիպի հետ է բաժնեկցել նաև ուժային ագրեգատը, չնայած, Taigun-ի համար լիտրանոց այդ շարժիչը հզորացվել է: Երեք գլանային շարժիչը տուրբոներմղման հաշվին զարգացնում է 110 ձիաուժ և 175 Նմ հզորություն և կարողանում է մինչև 100 կմ/ժ արագության հասցնել 9,2 վայրկյանում, և ծախսելով միայն 4,7 լ վառելիք 100 կմ ճանապարհի համար: Առավելագույն արագությունը սահմանափակված է 185 կմ/ժ արագությամբ:






















