Honda-ն հատուկ կանանց համար մեքենա է արտադրել (լուսանկարներ)

13:13 • 24.10.12

Ամբողջ աշխարհում մեքենաշինական ընկերություններն առաջնորդվում են այն կարծրատիպով, որ կանայք միշտ էլ կգնեն տղամարդկանց համար նախատեսված մեքենաները, սակայն հակառակը երբեք չի կարող տեղի ունենալ։ Թերևս, սա է պատճառը, որ խոշոր ընկերություններն առավելապես կենտրոնանում են արական սեռի համար փոխադրամիջոցներ ստեղծելու վրա՝ անտեսելով կանանց պահանջներն ու ցանկությունները, հայտնում է Yahoo News-ը։

 

Սակայն ճապոնական հանրահայտ Honda ավտոարտադրողը որոշել է կանանց «սիրտը շահել» և այդ նպատակով ստեղծել է աշխարհում առաջին մեքենան, որը նախատեսված է բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։

 

Վարդագույն մեքենան կոչվում է Honda Fit She's, այն ունի արևապաշտպան ապակի, որը կանխում է քաղցկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթների 99%-ի ներթափանցումը։ Բացի այդ, մեքենան նաև «զինված» է Plasmacluster կոչվող օդորակման համակարգով, որը զգալի բարելավում է կնոջ մաշկի որակը։

 

Մեքենայի գինը 17 500 դոլար է։
 

Honda-ն հատուկ կանանց համար մեքենա է արտադրել (լուսանկարներ)