Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք է ունեցել նեանդերթալցին (լուսանկարներ)
Գիտնականները ստեղծել են նեանդերթալցու ամենաճշգրիտ մոդելը՝ 70 000 տարվա ոսկորների հիման վրա, հայտնում է NY Daily News-ը:
Ոսկորները հայտնաբերվել էին 1909թ.-ին, ֆրանսիական քարանձավներից մեկում և անվանվել «Լա Ֆերասի 1»: Ժամանակին հենց այս գտածոն էր օգնել հաստատել, որ նեանդերթալցիներն ուղղահայաց են քայլել: Ատամներից էլ պարզ էր դարձել, որ նեանդերթալցու երեխաները շատ ավելի արագ էին հասակ առնում, քան ժամանակակից մարդունը:
Այժմ դրա միջոցով հնարավոր է դարձել նաև պատկերացում կազմել այս նախամարդու արտաքին տեսքի մասին: Պատկերի ամբողջացմանն օգնել է մեկ այլ նեանդերթալցու կմախք, որը գտնվել էր 1982թ.-ին, Իսրայելում:
Դեռևս անցյալի հետազոտությունների համաձայն՝ նեանդերթալցիները հիմնականում բաց մաշկ ու շիկակարմիր մազեր են ունեցել:
Աշխատանքը հեղինակել են Վիսկոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնք սա անվանել են «թերևս լավագույն մոդելը, որը երբևէ հնարավոր կլինի ստանալ»:










