Կանադայում թևավոր դինոզավրերի կմախքներ են հայտնաբերվել
Կանադայում հայտնաբերվել է 3 դինոզավրի կմախք, որոնց վերլուծությունը ցույց է տվել, որ մեծամողեսների մոտ թևեր հայտնվել են ավելի վաղ, քան ընդունված է կարծել, ընդ որում՝ ի սկզբանե դրանք նախատեսված չեն եղել թռիչքի համար, հայտնում է Лента-ն։
Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Scince ամսագրում։
Հնէաբաններն ուսումնասիրել են Ornithomimus edmontonicus տեսակին պատկանող 2 մեծ և 1 երիտասարդ դինոզավրի գտածոները։ Այս տեսակը մտնում է օրնիտոմիմոզավրերի խմբի մեջ՝ արտաքուստ ջայլամների նման մեծամողեսներ։ Նախկինում կարծում էին, որ այդ գիշատիչ դինոզավրերը պատված չեն եղել փետուրներով և չեն ունեցել թևեր։
Սակայն ավագ դինոզավրերից մեկի առջևի վերջույթների վրա հայտնաբերվել են թևերի նշաններ։ Հետաքրքրական է, որ երիտասարդ դինոզավրի մոտ նման բան չի եղել։
Ըստ գիտնականների՝ թևերը հայտնվել են էգերին գրավելու համար միայն։ Հետագայում դինոզավրերի ավելի փոքր սերունդները սովորել են օգտագործել դրանք թռիչքի համար։










