ԱՄՆ-ն Հելոուինի տոներին իր վրա կզգա «Ֆրանկենշտեյն» սուպեր փոթորիկի հարվածի ողջ ուժը

02:12 • 26.10.12

Ատլանտյան օվկիանոսում սուպեր փոթորիկ է ձևավորվում, որը հաջորդ շաբաթ «կհարվածի» ԱՄՆ-ի արևելյան ափերին և նույնիսկ երկրի մայրցամաքային հատվածին: Այս մասին հաղորդել են ամերիկյան պետական օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Օդերևութաբանները արդեն տարերային աղետին «Ֆրանկեյնշտեյն» անվանումն են տվել՝ նման անունը կապելով նրա հետ, որ հենց հաջորդ շաբաթ, հոկկտեմբերի 31-ին, ԱՄՆ-ում պետք է նշվի սիրված տոներից մեկը` չար ուժերին հաղթելու օր Հելոուինը:


«Օդային զանգվածները միախառնվում են արդեն թափ հավաքելով «Սենդի» փոթորիկի հետ, որը «հարվածել» է Կուբային և Ջամայկային: Սա նոր սուպեր փոթորիկ է, որը 90 տոկոս հավանականությամբ «կհարվածի» ԱՄՆ Ֆլորիդա նահանգից մինչև Մեն նահանգը», - ասում են մասնագետները:


Միևնույն ժամանակ ամենաուժեղ հարվածը իրենց վրա կկրեն Նյու Յորք և հարևան Նյու Ջերսի նահանգները:
Բացի այդ, սպասվում է, որ «Ֆրանկենշտեյնը» երկրի խորք կթափանցի և կանցնի Վիրջինիա, Պենսիլվանիա և նույնիսկ Օհայո նահանգները: Անմասն չի մնա նաև մայրաքաղաք Վաշինգտոնը:

 

ԱՄՆ-ն Հելոուինի տոներին իր վրա կզգա «Ֆրանկենշտեյն» սուպեր փոթորիկի հարվածի ողջ ուժը