Հայտնաբերվել է Կենտրոնական Ամերիկայում մայաների ցեղի ամենահին դամբարանը

11:40 • 26.10.12

Մայաների գլխավոր առաջնորդի դամբարանը՝ կառուցված մ.թ.ա. 770-510թթ., հայտնաբերվել է Գվատեմալայի հարավային շրջանում, հայտնում է Вести-ն։

Հայտնաբերված գերեզմանը գիտնականները համարում են Կենտրոնական Ամերիկայի (պատմամշակութային շրջան, որը ձգվում է Մեքսիկայի կենտրոնից մինչև Հոնդուրաս և Նիկարագուա) տարածքում երբևէ հայտնաբերվածներից ամենահինը։ 

 

Հնէաբաններն առաջնորդին մայաների լեզվով անվանել են K'utz Chman, սակայն նրա իրական անունն անհայտ է։ Դամբարանում մարդկային մասունքներ չեն հայտնաբերվել, սակայն գտնվել են կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց դասավորվածությունը վկայում է այն մասին, որ դրանք կարված են եղել հանգուցյալի հագուստին, ինչպես նաև թևնոցներին։ Հայտնաբերվել են նաև քարից փորագրված կանանց արձանիկներ։

 

Ըստ հետազոտողների՝  այս դամբարանը Գվատեմալայի տարածքում վերջին ժամանակներում արված կարևորագույն հնէաբանական հայտնագործություններից է։


 

Հայտնաբերվել է Կենտրոնական Ամերիկայում մայաների ցեղի ամենահին դամբարանը