Բրիտանական հատուկ ծառայությունները փորձել են աղավնիներին «անօդաչու սարքերի» վերածել

20:40 • 26.10.12

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակՄեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հետազոտել են ռադիոալիքների օգնությամբ աղավնիների հեռակառավարման հնարավորությունը, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Bloomberg-ին:


Հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ են եղել բրիտաննացի հայտնի հակահետախույզ MI5-ի ղեկավարի տեղակալ Գայ Լիդդեյյի ինքնակենսագրականում, որից որոշ հատվածներ գաղտնազերծվել է բրիտանական ազգային արխիվի կողմից:


Մասնավորապես, 1946թ. Լիդդելլը, ով այդ ժամանակ գլխավորում էր MI5-ի լրտեսության դեմ պայքարի բաժինը, օրագրային հետևյալ գրառումն է կատարել. «հանդիպում աղավնիների մասով մեր փորձագետի` կապիտան Կեյգերի հետ»:
 

Նա նշել է, թե հնարավոր է, որ աղավնիները կարող են վերադառնալ տուն էլեկտրոնային ճառագայթման միջոցով, այլ կերպ ասած՝ մենք կարող ենք հեռակառավարվող աղավնիներ ստանալ:
 

Բացի այդ, MI5-ը նաև գաղտնազերծել էր նյութեր, որոնցում խոսք էր գնում այն մասին, որ աղավնիները կիրառվել են նաև պայթուցիկ նյութեր տեղափոխելու համար:
 

Բրիտանական հատուկ ծառայությունները փորձել են աղավնիներին «անօդաչու սարքերի» վերածել