Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը շնորհվել է իրանցի ընդդիմադիրների
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) կողմից տրվող Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» այս տարվա մրցանակակիր են դարձել Իրանի քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Նասրին Սոտուդեն և Ջաֆար Փանահին, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով ԵԽ ղեկավար Մարտին Շուլցին։
«Իրանի քաղաքացիներին հեղինակավոր մրցանակը շնորհելու որոշումը կայացվել է միաձայն՝ Եվրոպական Միության բարձրագույն օրենսդիր մարմնի քաղաքական խմբերի ղեկավարների կողմից։ Նման միասնություն չէր նկատվել արդեն մի քանի տարի»,- նշել է Շուլցը։
Մրցանակակիրներից Նասրին Սոտուդեն փաստաբան է։ Նա իր հայրենիքում հայտնի է աղմկահարույց դատական գործերի ժամանակ իրանական ընդդիմության ներկայացուցիչների պաշտպանությամբ։ 2010թ. Սոտուդեն դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ «պետության դեմ քարոզչության» և երկրի անվտանգության դեմ դավադրության մեղադրանքով։
Մյուս մրցանակակիրը՝ ռեժիսոր Ջաֆար Փանահին, գտնվում է իրանական բանտում՝ հակակառավարական գործունեության մեղադրանքով։
Նշենք, որ այս մրցանակին էր հավակնում նաև սկանդալային Pussy Riot պանկ ռոք խումբը։










