Ռուսական МиГ-ը և Сухой-ը համատեղ ծանր հարվածային անօդաչու կստեղծեն
Ռուսական օդանավաշինական МиГ և Сухой ընկերությունները համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի ստեղծման ոլորտում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով МиГ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովին:
Կորոտկովի խոսքով МиГ-ը կմասնակցի նախագծին, որի տենդերում ավելի վաղ հաղթել է Сухой հոլդինգը:
ՌԴ ՊՆ-ի հայտարարած տենդերում 2012թ. հուլիսին Сухой-ը ընտրվել էր, որպես ծանր հարվածային անօդաչու սարքի ստեղծման գլխավոր նախագծող: Ապագա սարքի հնարավոր տեխնիկական հնարավորությունները դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ, հարվածային անօդաչուի ստեղծման ուղղությամբ համագործակցություն էր ընթանում ռուսական Сокол և Транзас ընկերությունների միջև, սակայն նրանք ստեղծում էին միջին դասի անօդաչու` մինչև 5 տոնա քաշով, որի հնարավորությունները ավելի շատ հետախուզական են: Բացի այդ, նույն ընկերությունները համատեղ աշխատում են մինչև 1 տոնա քաշով անօդաչուի ստեղծման վրա: Երկու նախագծերի ֆինանսավորման ծավալը գնահատվում է 3 մլրդ ռուբլի:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, МиГ-ի ներկայացուցիչը այսօր նաև հայտարարել է, որ ընկերությունը զգալիորեն ավելացրել է МиГ-29 տիպի կործանիչների կոնստրուկցիաներում կոմպոզիտային նյութերի կիրառման չափը: Օդանավի արտաքին հատվածի գրեթե կեսը կպատրաստվի կոմպոզիտային նյութերից:










